
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ Է 137 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 128,2 հազար զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարական համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 22.9%:
Միևնույն ժամանակ, հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137,1 մարդ: 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայրոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: