Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Սամվել Կարապետյանը ՀՀ իշխանություններին ողջամտության կոչ է արել. ԵԱՏՄ-ից դուրս մնալը կհանգեցնի ճգնաժամի
14/01/2025 15:05
Կիսվել

Սամվել Կարապետյանը ՀՀ իշխանություններին ողջամտության կոչ է արել. ԵԱՏՄ-ից դուրս մնալը կհանգեցնի ճգնաժամի

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է իր խորին մտահոգությունը Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումների կապակցությամբ։

Կարապետյանի խոսքով, գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկայիս պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ունի հիմնարար նշանակություն երկրի տնտեսության կայունության ապահովման համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության զգալի մասը, գրեթե կեսը, իրականացվում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

Նա նաև նշել է, որ, չնայած Եվրամիության որոշակի «գրավչությանը», ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն աջակցում է տնտեսական աճին, այլ նաև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում անգնահատելի է։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հնարավոր հետևանքներին, Կարապետյանը նշել է, որ մաքսատուրքերի ներդրումը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ապրանքների արտահանման գործընթացը՝ նվազեցնելով դրանց մրցունակությունը։ Սա իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը հիմնական ներդրողներից է։

Կարապետյանը անդրադարձել է նաև աշխատաշուկայի նշանակությանը՝ շեշտելով, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից։ Միությունից դուրս գալը կարող է զգալիորեն դժվարացնել Ռուսաստանի աշխատաշուկայում հայ աշխատողների պայմանները՝ բացասաբար անդրադառնալով դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալների վրա։

Նա ընդգծել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորությունը՝ հիշեցնելով, որ էներգետիկ ռեսուրսները համաշխարհային տնտեսության առանցքային բաղադրիչներից են։ Հայաստանի համար, որը 1990-ականներին անցել է էներգետիկ ճգնաժամի միջով, ԵԱՏՄ-ին անդամակցությունն ապահովում է բարենպաստ պայմաններ էներգառեսուրսների, մասնավորապես՝ Ռուսաստանից գազի և նավթամթերքների մատակարարման համար։

Կարապետյանը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կընդունեն ողջամիտ որոշումներ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները, որոնք կարող են երկիրը կրկին տանել ճգնաժամի։ Նա շեշտել է, որ այսօրվա պայմաններում Հայաստանի առաջնային խնդիրն է կենտրոնանալ անվտանգության ապահովման վրա՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով։

«Կարևոր է, որ տնտեսական շահերը գերակա լինեն քաղաքական հավակնություններից։ Վրաստանի օրինակը վկայում է այն մասին, որ քաղաքական որոշումները կարող են բացասաբար անդրադառնալ երկրի կայունության վրա», – եզրափակել է Կարապետյանը։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37