Դոնալդ Թրամփն այժմ ավելի քիչ լծակներ ունի Չինաստանի վրա, քան իր պաշտոնավարման առաջին ժամկետում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ ավելի քիչ լծակներ ունի Չինաստանի նկատմամբ, քան իր պաշտոնավարման առաջին ժամկետում: Այս կարծիքը մեջբերել է Nikkei Asia հրատարակությունը:
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ Չինաստանն ամերիկյան շուկայից ավելի քիչ է կախված, քանի որ այն իր արտահանման զգալի մասը վերահղել է հարավի երկրներ: Ավելին, Պեկինը կարող է հեշտությամբ արժեզրկել յուանը` դրանով ոչնչացնելով ամերիկյան արտահանման մրցունակությունը բարձրացնելու Թրամփի ծրագիրը:
Չինաստանը կարող է նաև բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, սահմանափակել ամերիկյան ընկերությունների առևտրային գործունեությունը և բռնագրավել նրանց ակտիվները: Պեկինն իրավունք ունի վաճառել 760 միլիարդ դոլարի ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր, ինչը կկործանի Նահանգների ֆոնդային շուկան:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից կարող է 10% մաքսատուրք սահմանել չինական ապրանքների վրա:
Հիշեցնենք՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Թրամփը փաստացի առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի հետ՝ ՉԺՀ-ի օգտին առևտրային խիստ անհավասարակշռության պատճառով: Այդ ժամանակ Թրամփի վարչակազմը հետապնդում էր Պեկինի վրա ճնշման համապարփակ խստացման և ՉԺՀ-ի համապարփակ զսպման կուրս: Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանեց 370 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա, սակայն դա չվերացրեց անհավասարակշռությունը: Թրամփը նաև զգալիորեն մեծացրել է ճնշումը չինական տեխնոլոգիական ընկերությունների, մասնավորապես Huawei-ի նկատմամբ՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները: