Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
13/05/2013 10:44
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են հաշվետվություններ՝ նախագծի ընթացքի, կատարված շինարարական աշխատանքների, առաջացած տեխնիկական խնդիրների վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ կայացած հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոուլը, մանրամասն քննարկվել են առկա խնդիրները, նախանշվել են դրանց լուծման ուղղությունները:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունը, կարևորել  սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների բարեհաջող ավարտը, որակի ապահովման անհրաժեշտությունը:

«Մենք ոչինչ չենք խնայելու, որ Հայաստանի համար տնտեսական և պետական խոշոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչվի: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի աշխատանքներն իրականացվեն  սահմանված ժամկետներում», – նշել է նախարարը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73