Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
13/05/2013 11:11
Կիսվել

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ, ներկայացրել է Հայաստանում մանկական հիվանդանոց կառուցելու նախագիծ:  

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռենատո Լաուրոն մանրամասնել է, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։  

Նշենք, որ 40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։ Մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր` հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։  Ծրագրվել է նաև Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։ 

Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն, որ հայերը շատ բան են տվել Եվրոպային ու, մասնավորապես ,Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի հայ բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ` ճանաչված մասնագետներ են։ Պատվիրակության անդամներն ընդծել են, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։  

Նշվել է, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում պատվիրակությունը ձեռնամուխ կլինի միջոցների հայթայթմանը։ Հյուրերը վստահեցրել են, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։

ՀՀ առողջապահության նախարարն իտալացի գործընկերներին ներկայացրել է հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականության, ուռուցքաբանության զարգացման, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելու և այլնի մասին։ Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58