ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Ամերիկյան Pew Research Center ընկերության կողմից անցկացված հարցումների համաձայն՝ եվրոպացիների զգալի մասը կորցրել է վստահությունը Եվրամիության նկատմամբ: Հարցումներն անց են կացվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Լեհաստանում, Չեխիայում և Մեծ Բրիտանիայում: Հարցմանը մասնակցել է 7,6 հազար մարդ:
Հարցման մասնակիցների մի մասը գտնում է, որ եվրոյի ներդրումը թուլացրել է երկրների տնտեսությունները: Միևնույն ժամանակ, վերջիններիս շուրջ 60%-ը չի ցանկացել հրաժարվել միասնական արժույթից:
Վստահության ինդեքսի ամենամեծ անկումը գրանցվել է Ֆրանսիայում, որտեղ ցուցանիշը կազմել է 41%: Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 60%:
Առավել լավատեսական են գտնվել Գերմանիայի քաղաքացիները, որոնց 60%-ը հավատում է ԵՄ-ի առաջիկա տնտեսական զարգացման հեռանկարին: