Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Եվրոպայում գազի գները բարձրացել են՝ հասնելով երկու տարվա առավելագույնին
10/02/2025 16:57
Կիսվել

Եվրոպայում գազի գները բարձրացել են՝ հասնելով երկու տարվա առավելագույնին

Բնական գազի գինը Եվրոպայում երկուշաբթի՝ փետրվարի 10-ին, բորսայական առուվաճառքի ժամանակ երկու տարվա ընթացքում՝ 2023 թվականի փետրվարից ի վեր, առաջին անգամ գերազանցել է 620 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Նիդեռլանդների TTF կենտրոնի գազի մարտի ֆյուչերսները աճել են 4․13%-ով՝ հասնելով 58 եվրոյի 1 ՄՎտ/ժ-ի դիմաց:

Բնական գազի պայմանագրերը թանկացել են արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ, ընդ որում գների աճը կապված է Եվրոպայում ցուրտ եղանակի պատճառով պահեստարանների սովորականից արագ դատարկվելու հետ, գրում է Bloomberg-ը։ Գազի պաշարները 2022 թվականից ի վեր տարվա այս եղանակի համար ամենացածր մակարդակի վրա են, նշում է գործակալությունը։ Հյուսիսարևմտյան Եվրոպայում մոտ ապագայում սառնամանիքներ են կանխատեսվում, ինչը կարող է ավելի մեծացնել վառելիքի պահանջարկը, նշում է Bloomberg-ը։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեծացել է այն ռիսկը, որ Եվրամիությունը գարունը կսկսի գազի շատ ցածր պաշարներով», – գործակալությանը ասել է Գլոբալ ռիսկերի մենեջմենթի գլխավոր վերլուծաբան Առնե Լոհման Ռասմուսենը։

Ակնկալվում է, որ այս ամիս Եվրոպայում գազի սպառումը կաճի 17%-ով նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված տնային տնտեսությունների և ձեռնարկությունների պահանջարկով, ասվում է ICIS-ի իր ամսական կանխատեսման մեջ:

ԵՄ երկրները դատարկում են իրենց գազի պահեստարանները 2021 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաարագ արագությամբ՝ ցուրտ եղանակի հետևանքով առաջացած վառելիքի բարձր պահանջարկի և LNG ներմուծման կրճատման պատճառով, հաղորդում է FT-ն անցյալ տարվա վերջին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37