
ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ
Հայ մաքսավորները մասնագիտական խորհուրդներ են ստացել միջազգային փորձագետներից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մամուլի ծառայությունից՝ մայիսի 13-ից 15-ը ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» մտավոր սեփականության իրավունքների իրացման և համակարգի հզորացման նպատակով կազմակերպվել է սեմինար-քննարկում:
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Դանիայից, Անգլիայից, Ռուսաստանից և Մոլդովայից ժամանած փորձագետները Մաքսային ծառայության աշխատակիցների հետ դիտարկել են միջազգային փորձը, և իրական օրինակների հիման վրա փորձել կատարելագործել հայ գործընկերների հմտությունները` կեղծ ապրանքը բնօրինակից տարբերակելու գործում: