Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 448.00-0.50
OIL:  BRENT - 60.55+1.47 WTI - 56.52+0.93
COMEX:  GOLD - 4361.40+0.50 SILVER - 66.85+3.50
COMEX:  PLATINUM - 2018.60+3.41
LME:  ALUMINIUM - 2916.00+0.36 COPPER - 11778.00+0.35
LME:  NICKEL - 14641.00+1.73 TIN - 42927.00+1.54
LME:  LEAD - 1963.50+0.18 ZINC - 3064.00-0.31
FOREX:  USD/JPY - 157.75+1.09 EUR/GBP - 1.1708-0.08
FOREX:  EUR/USD - 1.1708-0.08 GBP/USD - 1.3375+0.01
STOCKS RUS:  RTSI - 1070.50-1.22
STOCKS US: DOW JONES - 48134.89+0.38 NASDAQ - 23307.62+1.31
STOCKS US: S&P 500 - 6834.50+0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 49507.21+1.03 TOPIX - 3383.66+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25690.53+0.75 SSEC - 3890.45+0.36
STOCKS EUR:  FTSE100 - 9897.42+0.61 CAC40 - 8151.38+0.01
STOCKS EUR:  DAX - 24288.40+0.37
19/12/2025  CBA:  USD - 381.47-0.03 GBP - 510.45+1.03
19/12/2025  CBA:  EURO - 446.97-0.3
19/12/2025  CBA:  GOLD - 53147-111 SILVER - 808.79-0.06
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 30․16 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
18/02/2025 16:49
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 30․16 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 30․16 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 8․8 մլրդ դոլարով կամ 41․53%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12․4 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 56․51%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 5․3 մլրդ դոլար, աճ՝ 132․27%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 2․8 մլրդ դոլար, աճ՝ 34․36

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 737․4 մլն դոլար, աճ՝ 6․49%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 486․2 մլն դոլար, անկում՝ 23․74%։ Վեցերորդը Իտալիան է՝ 421․4 մլն դոլար, աճ՝ 0․86%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 410․6 մլն դոլար, անկում՝ 38․66%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 333․6 մլն դոլար, աճ՝ 27․14%։ Իններորդն Իրաքն է՝ 246․6 մլն դոլար, աճ՝ 35․92%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 205․6 մլն դոլար, աճ՝ 9․09

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 53․06%-ով և կազմել 12․9 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 12․7 մլրդ դոլար, աճ՝ 53․98

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 11․73%-ով և կազմել 2․3 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 45․8%-ով և կազմել 15 մլրդ դոլար։

19/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.03
Եվրո (EUR)
446.97
-0.3
Ռուբլի (RUR)
4.7393
-0.0271
Լարի (GEL)
141.58
-0.04
53147
-111
Արծաթ
808.79
-0.06