Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
2025թ. հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 52.6%-ով
05/03/2025 13:15
Կիսվել

2025թ. հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 52.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 828.8 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2024թ. համադրելի ցուցանիշի (1,748.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 52.6%-ով։

Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73