ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 4964.3 հազար լիտր կոնյակ: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 4,6%-ով: Նշենք, որ 2012 թվականի առաջին չորս ամսում մեր երկրում արտադրվել էր 5203.6 հազար լիտր կոնյակ:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշը. 2012 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կազմել էին 18.4 մլն լիտր: