
Թրամփը սպառնացել է ռուսական նավթի արտահանման նոր սահմանափակումներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրորդական սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի արտահանման վրա, եթե Մոսկվայի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի նախագահի մեկնաբանությունը։
Թրամփի խոսքով՝ սահմանափակումներն այսպիսի տեսք կունենան՝ ռուսական նավթի գնորդները չեն կարողանա բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, իսկ ամբողջ նավթի մաքսատուրքերը կկազմեն 25%-ից 50%, ասել է NBC-ի հաղորդավարը։
Հեռուստաալիքը նշել է, որ շուտով ԱՄՆ նախագահը ծրագրում է նաև նոր զրույց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։