ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է 2 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՆԵԼ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ
Չինաստանը Աֆրիկյան երկրների հետ համագործակցության շրջանակներում մտադիր է ստեղծել երկու նոր ներդրումային հիմնադրամ: Նշվում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետները նշում են, որ Չինաստանի հետ համագործակցության արդյունքում աֆրիկյան երկրները ռեսուրսներ արտահանող երկրներից կարող են վերածվել խոշոր արտադրողների:
Նշենք, որ այժմ Աֆրիկայում գործում է չինական 550 ընկերություն: 2012 թվականի արդյունքներով աֆրիկյան երկրների և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200 մլրդ ԱՄՆ դոլար: Աֆրիկյան երկրներում չինական ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 17 մլրդ ԱՄՆ դոլարը: