
ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
Չինաստանի Ֆինանսների նախարարությանն աճուրդում վերջին երկու տարում առաջին անգամ չի հաջողվել ամբողջությամբ տեղաբաշխել պետական պարտատոմսերը: Այս մասին է հաղորդում Bloomberg գործակալությունը:
Ֆինանսների նախարարությունն ակնկալում էր վաճառել 273 օր ժամկետայնությամբ պարտատոմսեր՝ 15 մլրդ յուան ընդհանուր ծավալով: Նշվում է, որ արդյունքում հնարավոր է եղել տեղաբաշխել 9,53 մլրդ յուանի պարտատոմս:
Պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրվածության անկումը վերլուծաբանները մեկնաբանում են եռամսյակի ավարտին բանկերի կողմից ֆինանսական միջոցների կուտակմամբ՝ ուղղված կապիտալի համարժեքության պահանջների բավարարմանը: