ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 226 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2013 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կհասնեն 2 մլրդ ԱՄՆ դոլարի:
Նախնական տվյալներով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 226 մլն ԱՄՆ դոլար, որը 43 մլն-ով պակաս է նախորդ տարվա միևնույն ցուցանիշից:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում իրականացված ներդրումներով առաջատար են Ճապոնիան, Ադրբեջանն ու Նիդեռլանդները:
Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 865 մլն ԱՄՆ դոլար: