
6 ՏԱՐՈՒՄ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ 1.5 ՄԼՐԴ ԽՄ ԳԱԶ
Իրանի գազի ազգային ընկերության հրապարակած տվյալների համաձայն անցած 6 տարիների ընթացքում Իրանից Հայաստան է մուտք գործել 1.558 մլրդ խմ բնական գազ: Նշենք, որ գազի դիմաց Հայաստանը Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա: 2012թ.-ին Իրանից մուտք գործած գազի ծավալը եղել է ռեկորդային` 481 մլն խմ:
Հիշեցնենք, որ բրիտանական Բրիթիշ Փեթրոլիումի տվյալների համաձայն Իրանը համարվում է գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրն աշխարհում: Իրանի գազի պաշարները գնահատվում են 33.6 տրիլիոն խմ: