
ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի կանխատեսումները 2025 և 2026 թվականների համար
ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի կանխատեսումն ընթացիկ տարվա համար՝ օրական 1.3 միլիոն բարել, իսկ 2026-ի համար՝ 1.28 միլիոն բարել մակարդակով։ Այս մասին ասվում է կազմակերպության ամսական զեկույցում։
Այս գնահատականները համընկնում են նախորդ ամսվա կանխատեսումներին, երբ վերլուծաբանները 150 հազար բարելով նվազեցրել էին պահանջարկի աճի կանխատեսումները՝ առևտրային պատերազմների ազդեցությամբ:
Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ի թարմացված զեկույցում թեթևակի իջեցվել են նավթի պահանջարկի ընդհանուր գնահատականները.
2024՝ 103.7 միլիոն բարել/օր (նախորդում՝ 103.75 մլն),
2025՝ 105 միլիոն բարել/օր (նախորդում՝ 105.05 մլն),
2026՝ 106.28 միլիոն բարել/օր (նախորդում՝ 106.33 մլն)։