GOLDMAN SACHS-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՍԿՈՒ ԳՆԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Goldman Sachs բանկը վերանայել է ոսկու գնի վերաբերյալ իր կանխատեսումները: Վերանայման հիմնական պատճառն ԱՄՆ-ի տնտեսական ընդհանուր իրավիճակի բարելավումն է, որը մեծացնում է ոսկու գնի անկման ռիսկերը:
Բանկի նոր կանխատեսման համաձայն՝ տարեվերջին ոսկու գինը կկազմի 1300 ԱՄՆ դոլար/ունցիա: Նշենք, որ նախորդ կանխատեսման համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 9,4%-ով:
Միևնույն ժամանակ, Goldman Sachs-ի փորձագետները կանխատեսում են, որ 2014 թվականի արդյունքներով ոսկու գինը կկազմի 1050 ԱՄՆ դոլար/ունցիա: