ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՍՎՈՊԱՅԻՆ ԵՌԱՄՅԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Չինաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են սվոպային եռամյա համաձայնագիր, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում օգտագործել ֆունտ-յուան սվոպային գծերը` փոխադարձ առևտրային հաշվարկներում: Համաձայնագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 32,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանաշական է, որ սա առաջին սվոպային համաձայնագիրն է, որը Չինաստանը ստորագրել է G7-ի անդամ երկրի հետ:
Համագործակցության հիմնական նպատակը համաշխարհային շուկայում չինական արժույթի՝ յուանի տարածվածության ու դերի բարձրացման խթանումն է:
Նշենք, որ Չինաստանն արդեն կնքել է նմանատիպ մոտ 20 համաձայնագիր: Գործընկերների թվում են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բրազիլիան, Սինգապուրը, Հոնկոնգը, Թաիլանդը, Արգենտինան, Մալազիան և այլն: