Տնտեսական

USD BUY - 382.50-0.50 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 429.00-5.00 EUR SELL - 437.00-2.00
OIL:  BRENT - 65.67+2.02 WTI - 62.66+2.44
COMEX:  GOLD - 3271.90-0.75 SILVER - 33.31-0.27
COMEX:  PLATINUM - 1080.00+0.24
LME:  ALUMINIUM - 2485.00+0.87 COPPER - 9596.50-0.14
LME:  NICKEL - 15409.00-1.19 TIN - 32588.00-0.70
LME:  LEAD - 1985.50-0.28 ZINC - 2705.50+0.15
FOREX:  USD/JPY - 145.74+0.89 EUR/GBP - 1.1249-0.50
FOREX:  EUR/USD - 1.1249-0.50 GBP/USD - 1.3434-0.30
STOCKS RUS:  RTSI - 1102.21+1.79
STOCKS US: DOW JONES - 42098.70-0.58 NASDAQ - 19100.94-0.51
STOCKS US: S&P 500 - 5888.55-0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 37724.11+0.51 TOPIX - 2769.49+0.64
STOCKS CHINA:  HANG SENG - 23381.99+0.43 SSEC - 3340.69-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8726.01-0.59 CAC40 - 7788.10-0.49
STOCKS EUR:  DAX - 24038.19-0.78
27/05/2025  CBA:  USD - 384.36+0.22 GBP - 520.54-0.47
27/05/2025  CBA:  EURO - 436.02-1.25
27/05/2025  CBA:  GOLD - 41307+24 SILVER - 519.94+0
ԱՄՆ-ում քննարկվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները
29/05/2025 11:11
Կիսվել

ԱՄՆ-ում քննարկվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը ցանկանում են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Բացի այդ, ամերիկացի փորձագետները ֆինանսների նախարարությունից և դիվանագիտական գերատեսչությունից մտադիր են ուսումնասիրել արդեն կիրառված պատժամիջոցների արդյունավետությունը և հնարավոր է որոշ սահմանափակումներ չեղարկվեն։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ցանկացած փոփոխություն կախված կլինի Սպիտակ տան ղեկավարի անձնական նախընտրություններից, որը հստակ նշել է՝ ինքն է ամերիկյան քաղաքականության միակ որոշողը։

Ներկայումս Վաշինգտոնը որևէ քայլ չի ձեռնարկում ոչ Մոսկվայի նկատմամբ ճնշում գործադրելու, ոչ էլ Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։ Ավելին՝ Թրամփը ցուցադրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրային կապերը վերականգնելու ցանկություն։

Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գաղափարին կողմ է ԱՄՆ նախկին դեսպանն Ուկրաինայում՝ Վիլյամ Թեյլորը, որը հանդես է գալիս ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման, Ուկրաինային ռազմական աջակցության վերականգնման, ինչպես նաև Եվրոպայի կոչ անելու օգտին, որ վերջինս օգտագործի սառեցված 300 միլիարդ դոլարի չափով ռուսական պետական ակտիվները՝ Կիևին օգնելու նպատակով։

Այնուամենայնիվ, Սպիտակ տանը նման առաջարկներն առայժմ սառնորեն են ընդունվում։ Մասնավորապես, ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ «եթե պատժամիջոցներով սկսեք սպառնալ, ռուսները պարզապես կլռեն», մինչդեռ ներկայիս իրավիճակը հնարավորություն է տալիս՝ Մոսկվայի հետ երկխոսություն վարելու և նրան բանակցությունների նստելուն դրդելու։

27/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.36
+0.22
Եվրո (EUR)
436.02
-1.25
Ռուբլի (RUR)
4.8037
-0.0143
Լարի (GEL)
140.56
+0.16
41307
+24
Արծաթ
519.94
+0