Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 434.00+1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 104.00+4.09 WTI - 91.76+3.09
COMEX:  GOLD - 4549.80+3.42 SILVER - 72.36-1.11
COMEX:  PLATINUM - 1911.70-2.42
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.44+0.42 EUR/GBP - 1.1567-0.30
FOREX:  EUR/USD - 1.1567-0.30 GBP/USD - 1.3363-0.28
STOCKS RUS:  RTSI - 1104.24+1.29
STOCKS US: DOW JONES - 46429.49+0.66 NASDAQ - 21929.83+0.77
STOCKS US: S&P 500 - 6591.90+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 53749.62+2.87 TOPIX - 3650.99+2.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25335.95+1.09 SSEC - 3931.84+1.30
STOCKS EUR:  FTSE100 - 10106.84+1.42 CAC40 - 7846.55+1.33
STOCKS EUR:  DAX - 22957.08+1.41
25/03/2026  CBA:  USD - 377.2-0.12 GBP - 505.9+0.03
25/03/2026  CBA:  EURO - 437.78+0.35
25/03/2026  CBA:  GOLD - 53524-657 SILVER - 848.54+32.96
2025թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
29/05/2025 14:14
Կիսվել

2025թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,249.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2024թ. համադրելի ցուցանիշի (5,362.1 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 39.4%-ով։

Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

25/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.2
-0.12
Եվրո (EUR)
437.78
+0.35
Ռուբլի (RUR)
4.6619
-0.0266
Լարի (GEL)
139.45
+0.63
53524
-657
Արծաթ
848.54
+32.96