![ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ](https://b24.am/pub/uploads/2013/06/eliz_158076140.jpg)
ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
Երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի եկամուտներն աճում են՝ հիմնականում շնորհիվ այն անշարժ գույքի, որը նա ունի: BBC-ի հաղորդմամբ՝ արդեն հաջորդ տարի Եղիսաբեթ Երկրորդի տարեկան եկամուտները կկազմեն 58 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 5%-ով: Սպասվում է, որ այս գումարները կուղղեն թագավորական դղյակների «թարմացմանը»:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի թագուհու եկամուտներն աճում են երկրի կառավարության կողմից բյուջեի կրճատմանն ուղղված քաղաքականության համատեսքտում: