
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր հարմարավետ մասնաճյուղը
Ամիօ բանկի նոր վերանորոգված և ընդարձակ «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր հաճախորդներին ք․ Երևան, Աջափնյակ համայնք, Գ. Բաշինջաղյան 192/5 հասցեում:
Այժմ բանկի հաճախորդները կարող են օգտվել Ամիօ բանկի ամբողջական ծառայություններից առավել հարմարավետ պայմաններում՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել սպառողական վարկերի շահավետ պայմաններից, ձեռք բերել երազանքի մեքենան, իրականացնել խոշոր բիզնես ներդրումներ և բազմաթիվ այլ գործարքներ:
«Աջափնյակ» մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:
Ի դեպ, մինչև հունիսի 13-ը ներառյալ «Աջափնյակ» մասնաճյուղում կարող եք ձեռք բերել Amio Visa Gold քարտերը` կես գնով:
Սիրով սպասում ենք բոլորին նորաբաց մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: