Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 444.00-2.00
OIL:  BRENT - 74.23-1.58 WTI - 73.18-0.84
COMEX:  GOLD - 3452.60+0.13 SILVER - 36.37+0.06
COMEX:  PLATINUM - 1212.00-5.27
LME:  ALUMINIUM - 2503.00-0.58 COPPER - 9645.00-0.59
LME:  NICKEL - 15128.00-0.09 TIN - 32694.00+0.15
LME:  LEAD - 1990.50-0.30 ZINC - 2623.00-0.74
FOREX:  USD/JPY - 144.09+0.42 EUR/GBP - 1.1552+0.20
FOREX:  EUR/USD - 1.1552+0.20 GBP/USD - 1.3564+0.16
STOCKS RUS:  RTSI - 1096.68+0.63
STOCKS US: DOW JONES - 42197.79-1.79 NASDAQ - 19406.83-1.30
STOCKS US: S&P 500 - 5976.97-1.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 37834.25-0.89 TOPIX - 2756.47-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.56-0.59 SSEC - 3377.00-0.75
STOCKS EUR:  FTSE100 - 8850.63-0.39 CAC40 - 7684.68-1.04
STOCKS EUR:  DAX - 23516.23-1.07
13/06/2025  CBA:  USD - 383.23-0.25 GBP - 518.66-2.45
13/06/2025  CBA:  EURO - 440.91-3.77
13/06/2025  CBA:  GOLD - 41786+734 SILVER - 445.78-0.54
2025թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
16/06/2025 10:11
Կիսվել

2025թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. ապրիլի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 786,989 մարդ, այդ թվում 220,671 պետական և 566,318 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. ապրիլին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 134,840 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 125,598 է, որից պետական՝ 113,173, ոչ պետական՝ 12,425։

Մշակող արդյունաբերություն՝  90,468 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 54,449 զբաղված, որից պետական՝ 27,894, ոչ պետական՝ 26,555։

Տեղեկատվություն և կապ՝ 45,427 աշխատակից, որից պետական՝ 2,186, ոչ պետական՝ 43,241։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,604 աշխատակից, որից պետական՝ 406, ոչ պետական՝ 32,198։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,390 զբաղված, որից բոլորը պետական։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 40,479 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 40,688 զբաղված, որից պետական՝ 264, ոչ պետական՝ 40,424։

Սպասարկման այլ ծառայություններ 30,366 աշխատակից, որից պետական՝ 377, ոչ պետական՝ 29,989։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,679 աշխատակից, որից պետական՝ 7,392, ոչ պետական՝ 21,287։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,465 զբաղված, որից պետական՝ 5,476, ոչ պետական՝ 989։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 25,320 զբաղված, որից պետական՝ 865, ոչ պետական՝ 24,455։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,429 աշխատակից, որից պետական՝ 9,718, ոչ պետական՝ 14,459։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,110 զբաղված, որից պետական՝ 4,099, ոչ պետական՝ 20,011։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,489 աշխատակից, որից պետական՝ 6,314, ոչ պետական՝ 16,175։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,566 աշխատակից, որից պետական՝ 1,534, ոչ պետական՝ 16,032։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,585 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,219 զբաղված, որից պետական՝ 551, որ պետական՝ 11,668։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,730 աշխատակից, որից պետական՝ 630, ոչ պետական՝ 8,100։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,157 զբաղված, որից պետական՝ 4,032, ոչ պետական՝ 3,125։

13/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.23
-0.25
Եվրո (EUR)
440.91
-3.77
Ռուբլի (RUR)
4.8211
+0.0345
Լարի (GEL)
140.46
-0.1
41786
+734
Արծաթ
445.78
-0.54