Տնտեսական

USD BUY - 384.50+0.00 USD SELL - 386.00-2.50
EUR BUY - 443.00+3.50 EUR SELL - 448.50+0.50
OIL:  BRENT - 69.81-10.59 WTI - 66.84-10.74
COMEX:  GOLD - 3366.80-0.16 SILVER - 36.09-0.03
COMEX:  PLATINUM - 1291.90+1.76
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 145.49-1.09 EUR/GBP - 1.1603+0.84
FOREX:  EUR/USD - 1.1603+0.84 GBP/USD - 1.3559+0.87
STOCKS RUS:  RTSI - 1110.40+0.58
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.89 NASDAQ - 19630.97+0.94
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38790.56+1.14 TOPIX - 2781.35+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24177.07+2.06 SSEC - 3420.57+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04-0.19 CAC40 - 7537.57-0.69
STOCKS EUR:  DAX - 23269.01-0.35
24/06/2025  CBA:  USD - 385.62-0.46 GBP - 524.83+8.29
24/06/2025  CBA:  EURO - 447.28+4.68
24/06/2025  CBA:  GOLD - 41912+103 SILVER - 447.94-0.53
ՌԴ ԿԲ-ում հայտարարել են, որ Ռուսաստանում ակնհայտ ռեցեսիա չկա
24/06/2025 15:29
Կիսվել

ՌԴ ԿԲ-ում հայտարարել են, որ Ռուսաստանում ակնհայտ ռեցեսիա չկա

Ներկայումս Ռուսաստանում ակնհայտ ռեցեսիա չի դիտվում։ Սակայն տնտեսության աճի տեմպերն աստիճանաբար դանդաղում են, և այն դուրս է գալիս գերտաքացման փուլից։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության տնօրեն Անդրեյ Գանգանը:

«Մենք հասկանում ենք, որ սա շրջադարձային պահ է՝ տնտեսական ակտիվության սառեցման և գնաճային միտումների շրջադարձի տեսանկյունից, և մեզ համար չափազանց կարևոր է արագ կողմնորոշվել», – հավելել է նա։

Նրա խոսքով՝ շատերն, այդ թվում՝ փորձագետները, սկսում են ահազանգել և խոսել Ռուսաստանում ռեցեսիայի մասին։ Սակայն Գանգանը նշել է, որ ներկայումս տնտեսական իրավիճակն անկանոն է, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ տնտեսական «ցրտից» հետո Ռուսաստանում «տաքացում» է սպասվում։ Մինչ այդ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը զգուշացրել էր, որ տնտեսությունն արդեն ռեցեսիայի շեմին է։

Ի պատասխան՝ Սիլուանովը այդ վիճակն անվանել էր «ցրտահարություն», իսկ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան հիշեցրել էր, որ սա տնտեսության գերտաքացման փուլից դուրս գալու բնական ընթացք է։

24/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.62
-0.46
Եվրո (EUR)
447.28
+4.68
Ռուբլի (RUR)
4.9287
-0.0027
Լարի (GEL)
141.59
-0.14
41912
+103
Արծաթ
447.94
-0.53