
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները առևտրային համաձայնագիր են կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ, որի համաձայն՝ Ֆիլիպիններից ներկրվող ապրանքների վրա սահմանվում են 19% մաքսատուրքեր:
«Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հեռանում է Սպիտակ տնից։ Սա հրաշալի այց էր, և մենք ստորագրեցինք առևտրային համաձայնագիր, որի համաձայն՝ Ֆիլիպինները կբացեն շուկան ԱՄՆ-ի համար՝ զրոյական մաքսատուրքերով, իսկ Ֆիլիպինները կվճարի19% մաքսատուրք», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը և Մանիլան համագործակցելու են ռազմական ոլորտում։
Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի սկզբին հայտարարեց ներկրման վրա բարձրացված մաքսատուրքերի ներդրման մասին, սակայն այնուհետև այդ միջոցառման ուժի մեջ մտնելը հետաձգեց 90 օրով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի բանակցել ԱՄՆ-ի առևտրային համաձայնագրերի շուրջ այլ երկրների հետ։
Սկզբում վերջնաժամկետը նշանակված էր հուլիսի 9-ին, սակայն հետո Վաշինգտոնը այն տեղափոխեց օգոստոսի 1։