Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ն կկարողանա հակաքայլեր անել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ՝ առանց բոլոր անդամների համաձայնության
25/07/2025 15:29
Կիսվել

ԵՄ-ն կկարողանա հակաքայլեր անել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ՝ առանց բոլոր անդամների համաձայնության

րյուսելը մշակել է հակաքայլեր, որոնք հնարավոր կլինի արագորեն իրագործել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում չհաջողվի հասնել մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնության: Այս մասին գրում է Financial Times-ը։

«ԵՄ-ն արդեն մշակել է Դոնալդ Թրամփի գործողություններին պատասխանող միջոցառումներ։ Դրանք կարելի է կիրառել ցանկացած պահի այնպես, որ հնարավոր լինի նաև արագ չեղարկել՝ առանց անդամ պետությունների միջև երկար քննարկումների», – ասել են պարբերականի աղբյուրները։

Երկու դիվանագետներ հայտնել են FT-ին, որ եթե Վաշինգտոնի հետ գործարքը կնքվի մինչև վերջնաժամկետը՝ օգոստոսի 1-ը, ինչպես ակնկալվում է, հակաքայլերի կիրարկումը կարող է դադարեցվել։ Սակայն միջոցները համաձայնեցված են այնպես, որ հնարավոր լինի արագորեն գործի դնել, եթե Թրամփը չկատարի պայմանավորվածությունները։

Ավելի վաղ Politico-ն տեղեկացրել էր, որ եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չհասնեն համաձայնության մաքսատուրքերի շուրջ, ԵՄ երկրները կարող են կիրառել պատասխան մաքսատուրքեր՝ 30%-ի չափով՝ շուրջ 93 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀում այդ որոշման դեմ քվեարկել է միայն Հունգարիան։

FT-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել է, որ Բրյուսելը և Վաշինգտոնը մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը, որի համաձայն՝ եվրոպական ապրանքների ԱՄՆ արտահանման մաքսատուրքերը կկազմեն 15%։

FT-ի աղբյուրների խոսքով՝ ԵՄ-ն կարող է համաձայնել այդ պայմաններին՝ խուսափելու համար Թրամփի խոստացած 30%-անոց մաքսատուրքերից, որոնք նախատեսվում է կիրառել օգոստոսի 1-ից։ Քննարկվող պայմաններն ընդգրկում են կողմերի մերժումը որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի՝ այդ թվում ինքնաթիռների, ալկոհոլային խմիչքների և բժշկական սարքավորումների։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52