
2025թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումը նվազել է 52․8%-ով
2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9,668.6 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 45%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,157․4 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 3,755.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 5,913.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 52․8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 38․6%։