Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 454.00+0.00
OIL:  BRENT - 68.70+0.38 WTI - 65.36+0.45
COMEX:  GOLD - 3336.20-0.07 SILVER - 38.40+0.18
COMEX:  PLATINUM - 1443.40+0.68
LME:  ALUMINIUM - 2635.50-0.58 COPPER - 9769.50-1.62
LME:  NICKEL - 15320.00-1.62 TIN - 34061.00-2.27
LME:  LEAD - 2014.00-0.89 ZINC - 2823.50-1.35
FOREX:  USD/JPY - 148.14+0.33 EUR/GBP - 1.1717-0.20
FOREX:  EUR/USD - 1.1717-0.20 GBP/USD - 1.3409-0.19
STOCKS RUS:  RTSI - 1097.84-2.11
STOCKS US: DOW JONES - 44901.92+0.47 NASDAQ - 21108.32+0.24
STOCKS US: S&P 500 - 6388.64+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 41456.23-0.88 TOPIX - 2951.86-0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 25388.35-1.09 SSEC - 3593.66-0.33
STOCKS EUR:  FTSE100 - 9120.31-0.20 CAC40 - 7834.58+0.21
STOCKS EUR:  DAX - 24217.50-0.32
25/07/2025  CBA:  USD - 383.94+0.2 GBP - 516.63-2.88
25/07/2025  CBA:  EURO - 450.25-0.61
25/07/2025  CBA:  GOLD - 41548-567 SILVER - 481.72-3.39
Վրաստանում վառելիքի գները շարունակում են աճել
28/07/2025 15:24
Կիսվել

Վրաստանում վառելիքի գները շարունակում են աճել

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Վրաստանի բենզալցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գներն աճել են 2-20 թեթրիով։

Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլիի խոսքով՝ համաշխարհային շուկաներում նման տատանումներ չեն նկատվում, որոնք կարող էին արդարացնել 20 թեթրիի չափով գնաճը։ Նա կարծում է, որ հիմնական պատճառը քաղաքական անկայունությունն է ու բիզնեսի բացասական ակնկալիքները․

«Նավթի համաշխարհային շուկայում տատանումներ միշտ եղել են և կլինեն, բայց այժմ չկա նման էական գնային տարբերությունը բացատրելու հիմնավոր պատճառ։ Միջազգային շուկայում այնպիսի իրավիճակ չկա, որ ամեն օր, շաբաթ կամ ամիս տեղի ունենան կտրուկ գնային փոփոխություններ։ Ես պատճառ կմատնանշեի քաղաքական իրավիճակը։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը, ինչ լարվածություն կարող է առաջանալ, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանն այն երկրներից մեկն է, որտեղից մենք մեծ քանակությամբ վառելիք ենք ներմուծում։ Գիտենք միայն մեկ բան՝ ինչ գնով ենք մենք գնում և ինչ գնով պետք է վաճառենք, որպեսզի դա շահավետ լինի ընկերության, երկրի և սպառողի համար»։

Ներքին շուկայի անկայունության և պահանջարկի նվազման ֆոնին՝ ներկրողները հրաժարվում են իջեցնել գները՝ չնայած այն հանգամանքին, որ գլոբալ մակարդակով վառելիքի թանկացման հիմնավոր պատճառներ չկան։

25/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.94
+0.2
Եվրո (EUR)
450.25
-0.61
Ռուբլի (RUR)
4.8453
+0.0163
Լարի (GEL)
141.78
+0.07
41548
-567
Արծաթ
481.72
-3.39