Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքը հուլիսին նվազել է 5%-ով
06/08/2025 14:40
Կիսվել

Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքը հուլիսին նվազել է 5%-ով

Մեծ Բրիտանիայում ընթացիկ տարվա հուլիսին նոր ուղևորատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 5%-ով՝ տարեկան արտահայտությամբ: Այս մասին նշվում է Ավտոմեքենաների արտադրողների և վաճառողների միության զեկույցում։

Հուլիսին երկրում գրանցվել է 140.154 նոր ավտոմեքենա, ինչը 2022 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է տվյալ ամսվա համար։

Կորպորատիվ հաճախորդների կողմից, որոնք ավտոմեքենաներ են գնում իրենց ավտոպարկերի համար, պահանջարկը նվազել է 6.5%-ով՝ հասնելով 85.594-ի։ Անհատ գնորդների դեպքում վաճառքները նվազել են 3.2%-ով՝ մինչև 51.646 միավոր։

Ռեգո Ինշուրանս

Լիովին էլեկտրական մեքենաների վաճառքը աճել է 9.1%-ով՝ հասնելով 29.825 միավորի, իսկ լիցքավորվող հիբրիդներինը՝ 33%-ով՝ մինչև 17.489 միավոր։ Միաժամանակ հիբրիդային մեքենաների վաճառքը նվազել է 10%-ով՝ մինչև 18.551 միավոր։

Էլեկտրական մեքենաների՝ այդ թվում հիբրիդների, համախառն բաժինը կազմել է շուկայի 47%-ը։

Բենզինով աշխատող մեքենաների վաճառքը նվազել է 14.7%-ով՝ մինչև 66.271 միավոր, իսկ դիզելային շարժիչով մեքենաների վաճառքը՝ 7.9%-ով՝ մինչև 8018 միավոր։

Հուլիսի ամենատարածված մոդելներն են եղել՝

Kia Sportage-ը՝ 4482 միավոր,

Ford Puma-ն՝ 4409 միավոր,

Nissan Juke-ը՝ 3077 միավոր:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52