Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Եվրոպայում ռազմարդյունաբերական գործարաններն ընդլայնվում են սովորականից երեք անգամ ավելի արագ
12/08/2025 16:19
Կիսվել

Եվրոպայում ռազմարդյունաբերական գործարաններն ընդլայնվում են սովորականից երեք անգամ ավելի արագ

Եվրոպայում պաշտպանական գործարանների մակերեսը աճում է նախկինից երեք անգամ ավելի արագ և արդեն գերազանցում է 7 մլն քմ-ը։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

Պարբերականի տվյալներով՝ 2024-ից 2025 թվականներին եվրոպական զենք և զինամթերք արտադրող գործարանների մակերեսը մեծացել է 2.8 մլն քմ-ով, մինչդեռ 2020-ից 2021 թվականներին աճը կազմել էր ընդամենը 790 հազար քմ։ Ինչպես նշում է FT-ը, ամենամեծ աճ ցուցաբերած ձեռնարկություններից մեկը պայթուցիկ նյութեր արտադրող գործարանն է, որը գտնվում է Հունգարիայի Վարպալոտա քաղաքում և պատկանում է գերմանական Rheinmetall ընկերությանը և հունգարական պետական N7 Holding պաշտպանական ընկերությանը։ Ընդհանուր առմամբ վերլուծվել են 37 ընկերությունների պատկանող 150 գործարանի տվյալները։

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարներից Ուիլյամ Ալբերկեն կարծիք է հայտնել, որ եվրոպական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արագացված աճը ներկայացնում է «խորքային և կառուցվածքային փոփոխություններ», որոնք երկարաժամկետ հեռանկարում կվերափոխեն պաշտպանական ոլորտը։

FT-ի գնահատմամբ՝ եվրոպական երկրները ստիպված են ուժեղացնել պաշտպանությունը՝ Ուկրաինային շարունակական ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկության ֆոնին, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ-ի դերի հնարավոր թուլացման պատճառով:

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակելու է զենք և ռազմական տեխնիկա մատակարարել Կիևին, եթե Եվրոպան վճարի այդ մատակարարումների համար։ Այս գործընթացի համակարգումը կիրականացնի ՆԱՏՕ-ն։ Ըստ նախագահի՝ մատակարարումների մեջ կընդգրկվեն նաև 17 Patriot համակարգեր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52