Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՀ-ն սպասում է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագրի արագ ավարտին
15/08/2025 12:34
Կիսվել

ԵՀ-ն սպասում է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագրի արագ ավարտին

ԵՀ-ն ԱՄՆ-ից ստացել է առևտրային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագրի նախագիծ, և դրա մշակումը շարունակվում է։ Բրյուսելում հույս ունեն շուտով ավարտել այս գործընթացը: Այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։

«Շատ ուրախ եմ դրա համար և կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք մեր ամերիկացի գործընկերներից տեքստի նախագիծը, որի վրա դեռ պետք է աշխատենք վերջնական տարբերակը ստանալու համար։ Մենք այն ուսումնասիրում ենք։ Մենք պահպանում ենք տեխնիկական և քաղաքական շփումները մեր ամերիկացի գործընկերների հետ, կարծիքների փոխանակումը շարունակվում է», – ասել է ԵՀ մամուլի խոսնակը։

Նա պատասխանել է այն հարցին, թե երբ վերջապես կհրապարակվի ավելի քան երկու շաբաթ առաջ հայտարարված համատեղ հռչակագիրը, որը Բրյուսելում դիտարկում են որպես «ճանապարհային քարտեզ»՝ ԵՄ և ԱՄՆ առևտրային հարաբերությունների կառուցման համար, որն իրավաբանորեն պարտադիր ուժ չունի։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ավարտել այս համատեղ հռչակագրի շուրջ աշխատանքը», – նշել է Ժիլը։

ԵՀ ներկայացուցչի խոսքով՝ իրենք իսկապես մոտ են վերջնական տեքստին և այս հարցով լավ ակնկալիքներ ունեն։

Հարցին, թե ինչու, իր խոստումների հակառակ, Թրամփը մինչ այժմ չի ստորագրել գործադիր հրամանագիր՝ եվրոպական ավտոմեքենաների համար 27.5%-ի փոխարեն 15% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ, Ժիլը պատասխանել է, որ ԱՄՆ-ի քաղաքական պարտավորությունները ԵՄ-ի հանդեպ հստակ են, և եվրոպական կողմն ակնկալում է, որ դրանք կկատարվեն։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Շոտլանդիայում կայացած հանդիպման ընթացքում Թրամփը և ֆոն դեր Լայենը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնության հասան։ Այդ պայմանավորվածությունները նախատեսում էին ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի՝ ներառյալ ավտոմեքենաների համար 15% մաքսատուրք։

Թրամփի և ֆոն դեր Լայենի քաղաքական համաձայնության հիման վրա կողմերը մշակում են համատեղ հռչակագիր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52