Տնտեսական

USD BUY - 453.00+72.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 65.99-0.39 WTI - 62.46-0.95
COMEX:  GOLD - 3362.80-0.54 SILVER - 37.15-2.08
COMEX:  PLATINUM - 1313.30-1.80
LME:  ALUMINIUM - 2588.50-0.71 COPPER - 9733.00-0.41
LME:  NICKEL - 15151.00-0.07 TIN - 33702.00+0.02
LME:  LEAD - 1971.00-0.53 ZINC - 2777.00-0.64
FOREX:  USD/JPY - 147.47-0.23 EUR/GBP - 1.1636-0.17
FOREX:  EUR/USD - 1.1636-0.17 GBP/USD - 1.3473-0.16
STOCKS RUS:  RTSI - 1162.77+0.59
STOCKS US: DOW JONES - 44922.27+0.02 NASDAQ - 21314.95-1.46
STOCKS US: S&P 500 - 6411.37-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 43546.29-0.38 TOPIX - 3116.63-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 25122.90-0.21 SSEC - 3727.29-0.02
STOCKS EUR:  FTSE100 - 9189.22+0.34 CAC40 - 7979.08+1.21
STOCKS EUR:  DAX - 24423.07+0.45
19/08/2025  CBA:  USD - 382.97-0.3 GBP - 517.89-0.98
19/08/2025  CBA:  EURO - 447.65-0.05
19/08/2025  CBA:  GOLD - 41031-70 SILVER - 468.93+4.01
2025թ.-ի հունիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
20/08/2025 15:29
Կիսվել

2025թ.-ի հունիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 796,476 մարդ, այդ թվում 219,743 պետական և 576,733 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. հունիսին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 136,187 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,083 է, որից պետական՝ 112,152, ոչ պետական՝ 11,931։

Մշակող արդյունաբերություն՝ 92,914 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 54,824 զբաղված, որից պետական՝ 27,812, ոչ պետական՝ 27,012։

Տեղեկատվություն և կապ՝ 45,566 աշխատակից, որից պետական՝ 2,200, ոչ պետական՝ 43,366։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,734 աշխատակից, որից պետական՝ 415, ոչ պետական՝ 32,319։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,928 զբաղված, որից բոլորը պետական։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 42,722 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 42,003 զբաղված, որից պետական՝ 278, ոչ պետական՝ 41,725։

Սպասարկման այլ ծառայություններ 30,794 աշխատակից, որից պետական՝ 378, ոչ պետական՝ 30,416։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,661 աշխատակից, որից պետական՝ 7,341, ոչ պետական՝ 21,320։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,494 զբաղված, որից պետական՝ 5,526, ոչ պետական՝ 968։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 25,465 զբաղված, որից պետական՝ 868, ոչ պետական՝ 24,597։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,943 աշխատակից, որից պետական՝ 10,030, ոչ պետական՝ 14,913։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,536 զբաղված, որից պետական՝ 4,105, ոչ պետական՝ 20,431։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,723 աշխատակից, որից պետական՝ 6,337, ոչ պետական՝ 16,386։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,512 աշխատակից, որից պետական՝ 1,532, ոչ պետական՝ 15,980։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,933 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 13,603 զբաղված, որից պետական՝ 976, որ պետական՝ 12,627։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,782 աշխատակից, որից պետական՝ 637, ոչ պետական՝ 8,145։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,297 զբաղված, որից պետական՝ 4,196, ոչ պետական՝ 3,128։

19/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.97
-0.3
Եվրո (EUR)
447.65
-0.05
Ռուբլի (RUR)
4.7698
-0.0008
Լարի (GEL)
141.95
-0.21
41031
-70
Արծաթ
468.93
+4.01