
ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը վերականգնվել է ընթացիկ տարվա հունիսին: Այս ժաանակահատվածում ռուսական շուկա է արտահանվել շուրջ 1,75 մլն շիշ վրացական գինի: Այս մասին հայտնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին հինգ երկիրն, ուր Վրաստանն արտահանում է գինի, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Լեհաստանն են:
Հիշեցնենք, որ Վրաստանից Ռուսաստան գինու, ինչպես նաև հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը արգելվել էր 2006 թվականին՝ պայմանավորված վրաց-ռուսական հարաբերությունների սրմամբ, սակայն, որպես պաշտոնական պարզաբանում, նշվում էր վրացական արտադրանքի ցածր որակը: