Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2014Թ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
29/07/2013 19:15
Կիսվել

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2014Թ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը: Այն ներկայացնում ենք ստորև.  

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Երևան քաղաքի 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով.

1. Հաստատել Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ-հիմնավորումները,

2) Երևան քաղաքի 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջները, մասնավորապես՝ Երևան քաղաքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները։

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր ճարտարապետին, խորհրդականներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝

1) 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
2) ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացումը,
3) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով պատվիրել 2014 թվականին նախատեսվող կապիտալ բնույթի ծախսերի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝  զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների վրա։

6. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ  Վ. Նիկոյանը։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21