
OPEC-Ը ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է նավթի արտահանումից աշխատել ռեկորդային եկամուտներ: OPEC-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2012 թվականին կազմակերպության անդամ երկրները ապահովել են 1,261 տրիլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա համեմատ գրանցել է շուրջ 9,2% աճ:
«Նավթային միության» անդամ 12 երկրից եկամուտների ծավալով առաջատար են Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ը, Քաթարը, Քուվեյթը, Իրանը:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականին՝ 1,155 տրիլիոն ԱՄՆ դոլար: