
2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտահանումը նվազել է 48․3%-ով
2025թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,538.0 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 41․4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,446․6 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 4,545.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 6,992.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 48․3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 35․8%։