Տնտեսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 321,2 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
01/08/2013 09:57
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 321,2 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 321,2 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 14.3%-ով:

Չնայացած գրանցված աճին՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը դեռևս ավելի քիչ է, քան իրենց հանգիստը Հայաստանից դուրս անցկացնել գերադասող մեր հայրենակիցների թիվը:

Հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343,2 հազար մարդ: 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր՝ ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25