Տնտեսական

USD BUY - 383.00+1.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.40-2.29 WTI - 58.75-2.21
COMEX:  GOLD - 4191.60-0.51 SILVER - 57.78-1.10
COMEX:  PLATINUM - 1664.00+0.21
LME:  ALUMINIUM - 2888.00+0.79 COPPER - 11635.50+4.40
LME:  NICKEL - 14840.00+0.27 TIN - 39884.00+2.16
LME:  LEAD - 1998.50+0.18 ZINC - 3121.00+1.91
FOREX:  USD/JPY - 155.8+0.33 EUR/GBP - 1.1646+0.09
FOREX:  EUR/USD - 1.1646+0.09 GBP/USD - 1.333+0.01
STOCKS RUS:  RTSI - 1102.82-1.75
STOCKS US: DOW JONES - 47739.32-0.45 NASDAQ - 23545.90-0.14
STOCKS US: S&P 500 - 6846.51-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50655.10+0.14 TOPIX - 3384.92+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 25434.23-1.29 SSEC - 3909.52-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9645.09-0.23 CAC40 - 8108.43-0.08
STOCKS EUR:  DAX - 24046.01+0.07
09/12/2025  CBA:  USD - 381.66+0.11 GBP - 508.94+0.75
09/12/2025  CBA:  EURO - 444.4-0.14
09/12/2025  CBA:  GOLD - 51393-656 SILVER - 716.3+3.52
Հայկական կոնյակի արտադրությունը 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել է 32.9%-ով
15/09/2025 11:49
Կիսվել

Հայկական կոնյակի արտադրությունը 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել է 32.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայկական կոնյակի արտադրության ծավալները կազմել են 6,395.9 հազար լիտր (100% սպիրտի)։ 2024թ. համադրելի ցուցանիշի (9,385.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 32.9%-ով։

Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

09/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.66
+0.11
Եվրո (EUR)
444.4
-0.14
Ռուբլի (RUR)
4.9734
-0.0051
Լարի (GEL)
141.59
+0.26
51393
-656
Արծաթ
716.3
+3.52