
2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հուլիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 795,779 մարդ, այդ թվում 217,010 պետական և 578,769 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.8% աճ։
Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝
Հայաստանում 2025թ. հուլիսին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 137,041 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։
Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 120,273 է, որից պետական՝ 109,505, ոչ պետական՝ 10,768։
Մշակող արդյունաբերություն՝ 93,531 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 54,808 զբաղված, որից պետական՝ 27,656, ոչ պետական՝ 27,152։
Տեղեկատվություն և կապ՝ 45,418 աշխատակից, որից պետական՝ 2,203, ոչ պետական՝ 43,215։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,715 աշխատակից, որից պետական՝ 420, ոչ պետական՝ 32,295։
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,064 զբաղված, որից բոլորը պետական։
Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 43,141 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Շինարարություն՝ 42,499 զբաղված, որից պետական՝ 278, ոչ պետական՝ 42,221։
Սպասարկման այլ ծառայություններ 30,739 աշխատակից, որից պետական՝ 347, ոչ պետական՝ 30,392։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,933 աշխատակից, որից պետական՝ 7,300, ոչ պետական՝ 21,633։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,471 զբաղված, որից պետական՝ 5,517, ոչ պետական՝ 954։
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 25,572 զբաղված, որից պետական՝ 868, ոչ պետական՝ 24,704։
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,063 աշխատակից, որից պետական՝ 9,989, ոչ պետական՝ 15,074։
Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,491 զբաղված, որից պետական՝ 4,105, ոչ պետական՝ 20,386։
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,772 աշխատակից, որից պետական՝ 6,346, ոչ պետական՝ 16,426։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,493 աշխատակից, որից պետական՝ 1,535, ոչ պետական՝ 15,958։
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,012 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 13,659 զբաղված, որից պետական՝ 994, որ պետական՝ 12,665։
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,911 աշխատակից, որից պետական՝ 629, ոչ պետական՝ 8,282։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,359 զբաղված, որից պետական՝ 4,191, ոչ պետական՝ 3,168։