Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.50+1.50 EUR SELL - 449.00+1.50
OIL:  BRENT - 60.90-2.50 WTI - 57.30-2.63
COMEX:  GOLD - 4377.70+3.05 SILVER - 53.40+1.91
COMEX:  PLATINUM - 1741.60+2.64
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 150.01-0.58 EUR/GBP - 1.1705+0.37
FOREX:  EUR/USD - 1.1705+0.37 GBP/USD - 1.3445+0.19
STOCKS RUS:  RTSI - 1038.78+2.14
STOCKS US: DOW JONES - 45952.24-0.65 NASDAQ - 22562.54-0.47
STOCKS US: S&P 500 - 6629.07-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 48277.74+1.27 TOPIX - 3203.42+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25888.51-0.09 SSEC - 3916.23+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9436.09+0.12 CAC40 - 8188.59+1.38
STOCKS EUR:  DAX - 24272.19+0.38
16/10/2025  CBA:  USD - 382.48-0.19 GBP - 513.67+2.23
16/10/2025  CBA:  EURO - 445.78+0.85
16/10/2025  CBA:  GOLD - 51704+938 SILVER - 646.64+12.78
Հնդկաստանի տնտեսության աճի տեմպերը նվազել են
02/09/2013 13:31
Կիսվել

Հնդկաստանի տնտեսության աճի տեմպերը նվազել են

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել է 4,4%-ով: Գրանցված ցուցանիշը ավելի ցածր է, քան կանխատեսումները. Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին Հնդկաստանի ՀՆԱ-ի 4,7% աճ:  

Նշենք, որ նախորդ եռամսյակում՝ հունվար-մարտին, Հնդկաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել էր 4,8% աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում զգալի նվազել են Հնդկաստանի տնտեսություն ուղղվող ներդրումները և հասել 2009 թվականից ի վեր իրենց նվազագույն մակարդակին:

Արդյունքում, 2012-2013 ֆինանսական տարվա արդյունքներով Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 5%-ով, այն դեպքում, երբ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում Հնդկաստանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 8%:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ, պատմության մեջ առաջին անգամ, Հնդկաստանի ազգային արժույթի՝ ռուփիի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվել էր 1 դոլարի դիմաց 68 ռուփի մակարդակից ցածր:

Տարեսկզբից հնդկական ռուփիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է արդեն շուրջ 17%-ով:

Հնդկական ռուփիի փոխարժեքի անկումը պայմանավորված է ինչպես Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակով, այնպես էլ զարգացող շուկաներից կապիտալի արտահոսքով:

16/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.19
Եվրո (EUR)
445.78
+0.85
Ռուբլի (RUR)
4.8299
-0.0146
Լարի (GEL)
141.19
-0.04
51704
+938
Արծաթ
646.64
+12.78