Տնտեսական

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-0.50 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 64.53+0.11 WTI - 60.69-0.20
COMEX:  GOLD - 3912.10+1.21 SILVER - 47.97+2.63
COMEX:  PLATINUM - 1644.80+3.77
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.44-0.14 EUR/GBP - 1.1741+0.15
FOREX:  EUR/USD - 1.1741+0.15 GBP/USD - 1.3478+0.28
STOCKS RUS:  RTSI - 1001.86-2.12
STOCKS US: DOW JONES - 46758.28+0.51 NASDAQ - 22780.51-0.28
STOCKS US: S&P 500 - 6715.79+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 45769.50+1.85 TOPIX - 3129.17+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 27140.92-0.54 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9491.25+0.67 CAC40 - 8081.54+0.31
STOCKS EUR:  DAX - 24378.80-0.18
03/10/2025  CBA:  USD - 382.76-0.58 GBP - 514.85-1.97
03/10/2025  CBA:  EURO - 449.25-1.25
03/10/2025  CBA:  GOLD - 47724+3 SILVER - 583.24+0.53
Հայկական կոնյակի արտադրությունը 2025թ. հունվար-օգոստոսին կրճատվել է 34.4%-ով
06/10/2025 15:01
Կիսվել

Հայկական կոնյակի արտադրությունը 2025թ. հունվար-օգոստոսին կրճատվել է 34.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայկական կոնյակի արտադրության ծավալները կազմել են 8,366.7 հազար լիտր (100% սպիրտի)։ 2024թ. համադրելի ցուցանիշի (12,748.2 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 34.4%-ով։

Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

03/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.76
-0.58
Եվրո (EUR)
449.25
-1.25
Ռուբլի (RUR)
4.6684
-0.03
Լարի (GEL)
140.62
-0.18
47724
+3
Արծաթ
583.24
+0.53