Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Չինական շուկան հետաքրքրված է հայկական կոնյակով
10/09/2013 14:59
Կիսվել

Չինական շուկան հետաքրքրված է հայկական կոնյակով

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է: ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն հայ-չինական քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը մի փոքր հետ են մնում և կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնեն։  

Այդ առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է տուրսիտական հոսքերը դեպի Հայաստան, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի տուրիստական գործակալության միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ կարևորելով ուղիղ ավիակապը երկու երկրների միջև։ 

Այս կապակցությամբ Լի Կեցիանը նշել է. «Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ, ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր»:

Կարևորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի և գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաև ծխախոտ և կխնդրենք այդ հարցում ևս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք Երևանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»։  

Հանդիպմանը կողմերը կարևորել են  նաև այն հանգամանքը, որ համատեղ իրականացվող նախագծերի քանակը անընդհատ ավելանում է և դրանցից առանձնացրել են ամենախոշորը՝  Նաիրիտ-Շանսին: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Միաժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։ Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։ 

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58