
Ֆրանսիայի բնակչությունը դեմ է իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին
Ֆրանսիայի բնակչությունը դեմ է երկրում իրականացվող կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին: Երկրի խոշոր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ:
Նշենք, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել ամբողջական կենսաթոշակ ստանալու համար սահմանված աշխատանքային ստաժը՝ մինչև 43 տարի:
Ավելի վաղ Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակային տարիքը սահմանվել էր 62 տարին:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ առանց նախատեսված բարեփոխումների մինչև 2020 թվականը երկրի կենսաթոշակային համակարգում «կկուտակվի» շուրջ 20 մլրդ եվրոյի պակասուրդ: