
Հոկտեմբերի 3-ին Ջերմուկում կմեկնարկի Հայաստանի գյուղական համայքների 3-րդ համաժողովը
Հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կանցկացվի Հայաստանի գյուղական համայքների երրորդ համաժողովը: Այն կրկին կհամախմբի գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարներին` փորձի, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն թեմատիկ կլոր-սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն ՏԻՄ-երին վերաբերող ամենահրատապ հարցերը:
Համաժողովին նախապատրաստվելու համար կառավարությունը հատկացրել է մոտ 10 մլն դրամ: