 
                                      Մեքենան ծախս չէ, այլ հնարավորություն. EasyPay-ը խաղարկում է 10 հատ 200,000 դրամ մրցանակ
Ասում են՝ մեքենան «ծախս» է։ Իսկ ըստ EasyPay-ի՝ մեքենան ծախս չէ, այլ հնարավորություն՝ շահելու 10 հատ 200,000 դրամ մրցանակներից մեկը։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարելով ցանկացած վճարում easywallet հավելվածի EasyGarage հարթակում՝ օգտատերը կստանա SMS կոդ և կմասնակցի խաղարկությանը։
Օգտատերը EasyGarage-ում կցում է մեքենա (կարող է կցել մինչև հինգ մեքենա) և վճարում հարթակում առկա վճարատեսակներից մեկի կամ մի քանիսի համար՝ ԱՊՊԱ, գույքահարկ, կայանատեղի կամ տուգանք։ Հաջողված յուրաքանչյուր վճարման համար օգտատերը ստանում է մասնակցության կոդ, և որքան շատ կոդ ստանա, այնքան մեծ կլինի հաղթողներից մեկը լինելու հավանականությունը։
EasyGarage-ում վճարում կատարելու համար անհրաժեշտ է լինել easywallet-ի նույնականացված օգտատեր, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Խաղարկության ամփոփման մասին կտեղեկացվի EasyPay-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։ Բոլոր պայմանները ներկայացված են այս հղումով։
