Չինաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Չինաստանից Հայաստան է ներմուծվել 233,3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով: Նշենք, որ 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել էր մոտ 251,8 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանին բաժին է ընկել Հայաստանի ներմուծման համախառն ծավալի 8.6%-ը: Այս ցուցանիշով Չինաստանը ներմուծման ոլորտում մեր երկրի երկրորդ խոշոր գործընկեր-եկիրն է՝ Ռուսաստանից հետո:
Նշենք նաև, որ հունվար-օգոստոսին Չինաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում ներմուծումը կազմել է ավելի քան 83%: