2025-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 235,036.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 9․1%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9.3%-ով և կազմել 9,445.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 14․1%-ով՝ կազմելով 12,541.7 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 29․8%-ով և կազմել 2,522.2 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 14․1%- ով և կազմել 22,968.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 4.7%-ով՝ կազմելով 17,243.1 տոննա։
