Տնտեսական

USD BUY - 383.00+1.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.40-2.29 WTI - 58.75-2.21
COMEX:  GOLD - 4191.60-0.51 SILVER - 57.78-1.10
COMEX:  PLATINUM - 1664.00+0.21
LME:  ALUMINIUM - 2888.00+0.79 COPPER - 11635.50+4.40
LME:  NICKEL - 14840.00+0.27 TIN - 39884.00+2.16
LME:  LEAD - 1998.50+0.18 ZINC - 3121.00+1.91
FOREX:  USD/JPY - 155.8+0.33 EUR/GBP - 1.1646+0.09
FOREX:  EUR/USD - 1.1646+0.09 GBP/USD - 1.333+0.01
STOCKS RUS:  RTSI - 1102.82-1.75
STOCKS US: DOW JONES - 47739.32-0.45 NASDAQ - 23545.90-0.14
STOCKS US: S&P 500 - 6846.51-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50581.94+0.18 TOPIX - 3384.31+0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 25765.36-1.23 SSEC - 3924.08+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 9645.09-0.23 CAC40 - 8108.43-0.08
STOCKS EUR:  DAX - 24046.01+0.07
08/12/2025  CBA:  USD - 381.55+0.05 GBP - 508.19-0.62
08/12/2025  CBA:  EURO - 444.54+0.09
08/12/2025  CBA:  GOLD - 52049+527 SILVER - 712.78+6.72
ԱՄՆ վարչակազմը 12 մլրդ դոլար կտրամադրի ֆերմերներին աջակցելու համար
09/12/2025 15:28
Կիսվել

ԱՄՆ վարչակազմը 12 մլրդ դոլար կտրամադրի ֆերմերներին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրամադրի 12 մլրդ դոլար՝ ամերիկացի ֆերմերներին աջակցելու համար, որոնք տուժում են Սպիտակ տան առևտրային քաղաքականության հետևանքներից։

Թրամփը հայտարարել է մի քանի ամիս քննարկվող օգնության փաթեթի մասին՝ Սպիտակ տանը ֆերմերների հետ անցկացված կլոր սեղանի ընթացքում։

Փաթեթի հիմնական մասը՝ 11 մլրդ դոլար, կհատկացվի Farmer Bridge Assistance ծրագրի շրջանակում միանվագ վճարումների համար։ Ծրագիրը նախատեսված է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր աճեցնող ֆերմերների համար։ Մնացած 1 մլրդ դոլարը կուղղվի գյուղատնտեսական արտադրողներին, որոնք ընդգրկված չեն այս ծրագրում։

Վճարումները զգալի աջակցություն կհաղորդեն, հատկապես սոյայի հատիկներ արտադրող ամերիկացի ֆերմերներին, որոնք այս տարի կրել են խոշոր ֆինանսական կորուստներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Սոյա արտադրողների ամերիկյան ասոցիացիան ավելի վաղ հայտնել էր լուրջ դժվարությունների մասին՝ պայմանավորված արտադրանքի ցածր գներով, բարձր արտադրական ծախսերով և արտահանման շուկաների կորուստով։

Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի հետևանքով Չինաստանը գրեթե զրոյացրել էր ամերիկյան սոյայի ներմուծումը մինչև կողմերի միջև հոկտեմբերի վերջում գործարքի կնքումը:

2025 թվականի առաջին ինը ամիսներին ամերիկացի ֆերմերների շրջանում սնանկացումներն աճել են գրեթե 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

08/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.05
Եվրո (EUR)
444.54
+0.09
Ռուբլի (RUR)
4.9785
+0.0104
Լարի (GEL)
141.33
+0.07
52049
+527
Արծաթ
712.78
+6.72