
Հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսվա արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Արդյունքում, պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով:
Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բյուջեի եկամուտներն աճել են 18.5%-ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Միևնույն ժամանակ, պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով: